«Պալիատիվ խնամքի նպատակը կյանքի որակը բարելավումն է. խնամք, որը չի բուժի, բայց և «արժանապատիվ կյանք» կապահովի»․ Իրազեկ քաղաքացիների միավորում
Պալիատիվ խնամքի նպատակը կյանքի որակը բարելավումն է. խնամք, որը չի բուժի, բայց և «արժանապատիվ կյանք» կապահովի։ Այս մասին նշում է Իրազեկ քաղաքացիների միավորումը։
«Հայաստանում շատերը մտածում են, որ եթե հիվանդությունը չունի վերջնական բուժում, ինչպես օրինակ քաղցկեղի որոշ տեսակների դեպքում է, նորմալ է, երբ հիվանդության ընթացքն ուղեկցվում է անտանելի ցավերով ու տառապանքով: Մինչդեռ հնարավոր է ապրել անցավ. բժիշկն իրավունք ունի հոգեմետ դեղեր նշանակել դրա կարիքն ունեցող հիվանդին:
Հայաստանի բժշկական կրթության հաստատություններում բժշկության և բուժքույրության ուսանողների կրթությունը գրեթե չի ներառում պալիատիվ խնամքին և ցավի համարժեք հաղթահարմանը նվիրված դասընթացներ: Հետևանքն այն է, որ բուժաշխատողները չունեն բավարար հմտություններ և պատկերացում՝ ցավի կառավարման մասին», - մասին նշվում է uic.am կայք էջում։