2020թ-ին Երևանի քաղաքապետարանը կսկսի սոցիալական բնակարանների շինարարություն: Այդ մասին հայտարարել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը «Ազատության» եթերում։

«Նախատեսվում է 2019թ-ին տնտեսված միջոցների հաշվին կառուցել 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի հինգ հարկանի 2-3 շենքի բնակիչներ: Այդ շենքերը կհանվեն շահագործումից, կտրամադրվեն ներդրումային ծրագրերով կառուցապատողներին, դրանց փոխարեն կկառուցվեն բարձրահարկեր, որտեղից քաղաքապետարանը կստանա այդ հինգ հարկանիների բնակֆոնդը»,- ասել է նա:

Փոխքաղաքապետը հավելել է, որ այսպիսի պրոգրեսիվ աճով կփորձեն առաջիկա տարիներին սպառել 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը Երևանում, գրել է իր էջում Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: