Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես Հանրային հեռուստաընկերությունում աշխատում եմ արդեն 22 տարի և դեռ ոչ մի անգամ աշխատանքից ազատման դիմում չեմ գրել։ Վաղը բացելու եմ Հանրայինի եթերը «Առավոտ լուսո» ծրագրով։ Հեռուստատեսության ասպարեզում ասելիքս վստահաբար դեռ սպառված չէ։ Իսկ թե ո՞ր ձևաչափով, ի՞նչ նախագծով և ո՞ր եթերում կհայտնվեմ, կերևա 2020թ-ին»։

Հիշեցնենք, որ համաձայն շրջանառվող լուրերի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ լուսանկարի պատճառով Հանրային հեռուստաընկերությունից Էրիկ Անթառանյանին խնդրել են ազատման դիմում գրել։

«Հայտնում եմ, որ որպես քաղաքացի ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, բայց, որպես ոչ լրատվական, քաղաքական, հաղորդումների ձևաչափի պրոֆեսիոնալ հաղորդավար հրապարակավ պահպանում եմ քաղաքական չեզոքությունը։ Հ.Գ. Արսեն Բաբայանն իմ ընկերն է, իսկ հրապարակված լուսանկարի մասով երբևէ որևէ խնդիր չի ծագել»,- գրել է Անթառանյանը։