Իսրայելը փետրվարի 19-ին փորձարկել է գործողության մեծ շառավղով «Հեց-3» հակահրթիռային համակարգը, որը կարող է տիեզերքում որսալ բալիստիկ հրթիռները, հայտնում են երկրի պաշտպանության նախարարությունից:

«Հեց-3» համակարգն այնպես է կառուցված, որ ենթադրում է թիրախի ոչնչացում՝ մարտական հատվածի ուղղակի հարվածով:

Ոլորտի փորձագետները չեն բացառում, որ նորույթը կարող է կիրառվել նաև որպես հակաարբանյակային զենք:

Փորձարկումն իրականացվել է Իսրայելի կենտրոնական հատվածում՝ ամերիկյան կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայտնի է, որ համակարգի մշակման գործում ներգրավված է եղել Հակահրթիռային պաշտպանության ամերիկյան գործակալությունը: