Երևանի քաղաքապետարանի բյուջեից մոտ 2 մլն դրամ կհատկացվի Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը: Նման որոշում է կայացրել Երևանի ավագանին դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում:

Հուշարձանը կկանգնեցվի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում:

Նշենք, որ նիստում որոշվել է 3 մլն 950 հազար դրամով ավելացնել Երևանի 2019թ-ի բյուջեի նպատակային հատկացումները: