Ամանորի արձակուրդները կտևեն դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ
Տոնական օրերին արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 31-ից և կշարունակվեն մինչև հունվարի 7-ը ներառյալ:
Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը: Գրում է ՊանԱրմենիան-ը։
2019թ-ի վերջին աշխատանքային օրը կլինի դեկտեմբերի 30-ը, նոր տարվա առաջին աշխատանքային շաբաթը կսկսվի հունվարի 8-ից:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում