Երեկ տեղի են ունեցել բասկետբոլի մինչև 12-13 տարեկանների ՀՀ առաջնության եզրափակչի վերջին հանդիպումները, որտեղ «Արցախը» 64-48 հաշվով առավելության է հասել «Աջափնյակի» նկատմամբ, իսկ «Արթիկը» 53-62 հաշվով պարտություն է կրել ԽՄՕՄՄ-ից:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Հայաստանի առաջնության 4 թիմերի եզրափակչի հանդիպումներից հետո լավագույնն «Արցախ»-ն էր, որն էլ դարձել է չեմպիոն, երկրորդ տեղը զբաղեցրել է «Արթիկը», իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԽՄՕՄՄ-ը: