Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիասյին հատվածում գտնվող Սինաբունգ հրաբխի ժայթքել է հերթական անգամ: Մոխրի սյունը բարձրացել է ավելի քան 5 հազար մետր: Այն ամեն տարի իր մասին հիշեցնում է նախորդ տարիներին ևս այն ժայթքել է, բնակչությանը ստիպելով հեռանալ իրենց տներից, իսկ որոշները անգամ զրկվել են իրենց տներից։ Նախորդ տարիներին զոհեր նույնպես գրանցվել են։

Ինդոնեզիայի Աղետների կարգավորման ազգային գործակալությունում իրենց հերթին հայտնել են, որ տաք մոխրի ամպը 4,9 հազար մետրով տարածվել է հարավային ուղղությամբ:

Ավստրալիայի գերատեսչությունը, որը զբաղվում է տարածաշրջանում հրաբխային մոխրի դիտարկումներով, վտանգի «կարմիր մակարդակ» է հայտարարել ավիաընկերությունների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: