Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վավերացրել է ՀՀ և Չինաստանի միջև վիզաների չեղրակումը։

Դեկտեմբերի 16-ին նա ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այդ մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: