Ռոսսելխոզնադզորը Էկվադորից Ռուսաստան ներկրված բանանի խմբաքանակում հայնաբերել է սապատավոր ճանճեր։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, դրանք համարվում են շատ վտանգավոր ու վարակիչ հիվանդություններից մեկի՝ խոլերայի տարածողներ։

Սննդի անվտագության վերահսկողություն իրականացնող պետական այս մարմինը հայտարարել է, որ այդ միջատների հայտնաբերումը կրում է պարբերական բնույթ։ Սապատավոր ճանճերը մեծ վտանգ են ներկայացնում ինչպես Ռուսաստանի ֆիտոսանիտարական վիճակի, այնպես էլ քաղաքացիների կյանքի համար․

«Խախտումը կրկնվելու դեպքում ՌԴ-ն պատրաստվում է ժամանակավոր արգելք կիրառել Էկվադորից բանաների ներկրման վրա»,- հայտարարել են Ռոսսելխոզնադզորից։

Հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում քաղաքացիների անվտանգության ապահովելու համար, ՍԱՏՄ-ից պատասխանել են․

«Բանանի ներկրման նկատմամբ հսկողությունն այդ հաղորդագրությունից հետո արդեն չորս օր է՝ խստացվել է ու առայժմ սահմանին ստուգված որևէ խմբաքանակի հետ կապված խնդիր չենք ունեցել»։