Մեկ ամիս առաջ «Կոտտոնի» ՍՊԸ-ն Ալավերդիում բացել է կարի արտադրամաս: «Կոտտոնի» ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետերը վանաձորցի Կարեն Դասոյանն է: Մյուս 50 տոկոսի բաժնետերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յանինա Բերգ Բորիսովնան է: Վերջինս Մոսկվայում գրանցված «Մոդելիսմօ» (ООО ШФ «МОДЕЛИСМО») ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն Քրիստինա Միտելմանի մայրն է: «Մոդելիսմօ»-ն Ալավերդու կարի արտադրամասի հիմնական պատվիրատուն է: «Կոտտոնի» ՍՊԸ-ն գրանցվել է 2019թ.-ի սեպտեմբերի 30-ին, Վանաձորում:

Ալավերդու նորաբաց կարի արտադրամասում կարում են մինչև մեկ տարեկան երեխաների հագուստ: Այնտեղ աշխատելու համար «Կոտտոնի» ՍՊԸ-ին դիմել է 700 կին: Արտադրամասում անցած մեկ ամսում 10 000 հագուստ են կարել: Կ. Դասոյանը մեկ ամսվա համար դա վատ ցուցանիշ չհամարեց: Ասաց՝ սպասում է ավելին: Ընկերության արտադրանքը արտահանվելու է: Պատվիրատուն տալիս է հումքը, «Կոտտոնի»-ն՝ կարում, և ամբողջ արտադրանքը հանձնում են պատվիրատուին: