Ախալքալաքի մունիցիպալիտետը 12 500 լարի կտրամադրի «Սամցխե-Ջավախքի զբոսաշրջության կառավարում» կազմակերպությանը, որպեսզի այն օգնի տարածաշրջանում ստեղծել զբոսաշրջության զարգացման մոդել և մունիցիպալիտետը ճանաչելի դարձնելու համար:

Jnews-ի հաղորդմամբ, մունիցիպալիտետն այս կազմակերպության հետ նոյեմբերի 8-ին հուշագիր է կնքել, որի համաձայն նրանք պետք է մունիցիպալիտետում զբաղվեն զբոսաշրջության զարգացման հարցերով: Կազմակերպությունը տարածաշրջանային է և գործում է շրջանի բոլոր մունիցիպալիտետների համար:

«Կազմակերպությունը ստեղծվել է ողջ տարածաշրջանի կողմից և զբաղվելու է զբոսաշրջության զարգացմամբ: Ես չգիտեմ, թե որքան գումար է ծախսվել, արդեն կան աշխատողներ, ովքեր զբաղվում են դրանով: Նրանք պետք է կազմեն տուրիստական ​​երթուղիներ, բուկլետներ, ցուցատախտակներ: Աշխատանքներն արդեն սկսվել են և կարող են ավարտվել հաջորդ տարվա նոյեմբերին: Աշխատանքները կարգավորվում են տարածաշրջանի մասշտաբով», – ասել է Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը: