Փետրվարի 18-ին 63 տարեկան հասակում Փարիզում վախճանվել է ֆրանսիացի ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը: Վերջինիս մահվան պատճառ է դարձել սրտի նոպան: Այդ մասին հայտնել է Agence France Presse-ը:

Համաշխարհային հռչակ վայելող երաժիշտը մահվան նախորդ օրը մեծ համերգ է տվել Փարիզի «Բալ Բլոմե» ջազային ակումբում, որի ժամանակ ներկայացրել է իր նոր սկավառակը: Ֆրանսիացի երաժիշտը շատ տասնամյակներ համարվել է աշխարհի լավագույն ջազային ջութակարահարը: Եվ աշխարհը այսպիսով մեծ կորուստ ունեցավ։

2003թ․-ին երաժիշտն ստացել է պետական բարձրագույն պարգև՝ Պատվո լեգեոնի շքանշան: Նա նաև պարգևատրվել է «Վաստակի համար» շքանշանով, որը Ֆրանսիայում շնորհում են ոչ միայն գիտնականներին, այլ նաև մշակույթի ականավոր գործիչներին: Դիդիե Լոքվուդը գրել է երկու օպերա, ջութակի և նվագախմբի երկու կոնցերտ, դաշնամուրի կոնցերտ, մի քանի քնարական պոեմ, մի քանի կինոֆիլմերի երաժշտություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: