Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական Թատրոնը կներկայացնի պրեմիերա՝ «Անտեսանելին» թատերական շոու-ներկայացում։

Ներկայացման ստեղծման ընթացքում օգտագործվել են Չ. Բուկովսկու, Գ. Մարկեսի և Դ. Մուրադյանի ստեղծագործությունները։

Ներկայացման հեղինակ, բեմադրիչ և դերակատարն է` Դավիթ Աբրահամյանը։

Այս մասին տեղեկանում ենք ԵԹԿՊ-ի ֆեյսբուքյան էջում․

«Այս ներկայացումը իմ, քո և բոլորի մասին է... Երազանքին հասնելու բարդ ճանապարհին հանդիպող տարօրինակ դեպքերի, բարդ ընտրությունների, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվող մարդկանց ու սիրո մասին... Դե իսկ ինչո°ւ «Անտեսանելին», կպարզենք միասին»:

Նշենք, որ մուտքն ազատ է։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060270973։