Smartavia ընկերությունը հուլիսի 12-ից շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ թռիչքներ կսկսի իրականացնել Երևան - Մոսկվա (Դոմոդեդովո օդանավակայան) - Երևան երթուղով:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով՝ երկուշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Ընկերությունից հիշեցնում են, որ Smartavia ընկերությունը հուլիսի 11-ից սկսելու է չվերթեր իրականացնել նաև Երևան - Սանկտ Պետերբուրգ - Երևան երթուղով: