Ադրբեջանը կրակ է բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ․ ՊՆ
Դեկտեմբերի 17-ին 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը»,- գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում