Հունվարի 1-ին Երևանում՝ Անգլիական այգում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը: Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին:

Նախագիծը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի Պլանետարիում 1 թիմի (գմբեթի տրամագծի առումով ամենամեծը աշխարհում) և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի կողմից, ասվում է Պլանետարիումի ֆեյսբուքյան էջում:

Պլանետարիումը կունենա 14 մ տրամագիծ ունեցող էկրան և կտեղավորի մինչև 50 մարդ: Հանդիսատեսի տեղակայումը կլինի հարմար պարկերի վրա, այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին:

«Հատկապես ներկայումս շատ կարևոր է երեխաների ձգտումը դեպի տեխնիկական մասնագիտությունները, որպեսզի մեր երկրում աճեն ավելի շատ ինժեներներ, ովքեր կձևավորեն Հայաստանի ապագա զարգացումը: Պլանետարիումը հիանալի կրթական ծրագիր է պարունակում Եվրոպական տիեզերական հասարակության (ESO) կինոնկարներից և «Պալենատարիում 1» կինոստուդիայում ստեղծված ֆիլմերից»,-ասել է Գրիգոր Մաշուրյանը: