Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, մերժել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ քննիչի միջնորդությունը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության երրորդ միջնորդության քննությունը սկսվել էր դեկտեմբերի 13-ին, շարունակվել՝ դեկտեմբերի 17-ին, ինչից հետո էլ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ: