Մինսկում 17-րդ անգամ անցկացվեց Սամբոյի Բելառուսի բաց առաջնությունը։ Վերջինիս ժամանակ խաղարկվում էին երկրի նախագահ Լուկաշենկոյի մրցանակները:

Առաջնությանը մասնակցում էին աշխարհի շատ երկրների առաջատար մարզիկներ, նրանց թվում էին նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները։ Հայ սամբիստները հաջող են հանդես եկել առաջնությանը, նրանցից Դավիթ Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում, նվաճեց բրոնզե մեդալ:

Հատկանշական է, որ մրցումներն անց էին կացվում Մինսկի մարզապալատում, որը 2019թ․-ին հյուրընկալելու է 2-րդ Եվրոպական խաղերի մասնակիցներին: