Ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Ռուսաստանի իշխանություններից թույլտվություն է ստացել Երևանից թռիչքներ իրականացնել Ռուսաստանի 3 ուղղություններով:

Այս մասին հաղորդում է Shantnews.am-ը:

Նշվում է, որ շաբաթական 7 թռիչք կիրականացվի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ ուղղությամբ, նախատեսվում է նաև շաբաթական երկուական թռիչք՝ դեպի Ստավրոպոլ և դեպի Ուֆա: