Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Նա կասկածվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու մեջ:

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, փոխանցում է 1lurer.am-ը: Նշվում է, որ գործը գտնվել է ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում: