Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Արարատ Խաչիկյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նշենք, որ այս պաշտոնին Խաչիկյանը նշանակվել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից: