Իրանում մեկնարկել էր «Կարունի գավաթ»-ի 5-րդ խաղարկությունը։ Վերջինիս մասնակցում են 11 երկրի 51 շախմատիստ, որոնցից 14-ը կրում են գրոսմայստերի տիտղոս:

«Կարունի գավաթ»-ի խաղարկությունում Հայաստանը պատվով ներկայացնում են գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանը:

Անցկացրած 3 տուրից հետո աղյուսակը 3 միավորով գլխավորում է Իրանը ներկայացնող գրոսմայստեր Դարինի Փուրիան: Գևորգ Հարությունյանը վաստակել է 2.5 միավոր և 7 այլ շախմատիստների հետ կիսում է 2-9-րդ հորիզոնականները: Դավիթ Պետրոսյանն իր ակտիվում ունի 1.5 միավոր:

Փետրվարի 19-ին տեղի կունենա մրցաշարի 4-րդ տուրը: