«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 19-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի (բացառությամբ «Արագածի» զանգված, «Զվարթնոց» շենքեր և «Զվարթնոց» թաղամաս), Չոբանքարա տարածքի, Արտիմետ գյուղի, Պետական տնկարանի և հարակից բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: