Ֆրանսիայի Սենատը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին թվիթերում գրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

«Ֆրանսիայի Սենատը ընդունեց օրենք, որը թույլ է տալիս վավերացնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ամրապնդված գործընկերության համաձայնագիրը (CEPA): Շնորհակալություն բոլոր սենատորներին»,- գրել է դեսպանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Այն արդեն վավերացրել և այդ մասին ԵՄ խորհրդին տեղեկացրել է 18 երկիր։