Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Բեհբութ Խան Ջիվանշիրի հուշաքարի բացման պաշտոնական արարողությունը: Ջիվանշիրը եղել է 1918թ. Բաքվի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչը։

Բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Մեսիմ Հաջիյեվը, Բեյօղլուի համայնքապետ Հայդար Ալի Յըլդըզը և Ստամբուլի փոխնհանգապետ Համդի Ուսթան։ ԱՅս մասին գրում է Ermenihaber-ը

Հաջիևը հուշաքարի տեղադրումը կարևորվել է այն հույսով, որ օրական 2 մլն զբոսաշրջիկ կտեսնի ու կիմանա Ջիվանշիրի մասին: Հուշաքարը տեղադրվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հենց այն վայրում, որտեղ 1921թ. հուլիսի 18-ին հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարել է Ջիվանշիրին։

Թուրքիայի պետական լրատվական Anadolu գործակալությունը հայտնում է, որ հուշաքարի տեղադրմանն օժանադակել են Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանը, Ստամբուլի քաղաքապետարանը և Թուրքիայի արտգործանախարարությունը։