Անհայտ անձը կամ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի, Armlur.am-ի խմբագրություն:
«Երբ առավոտյան 10-ին խմբագրության աշխատակիցը մտել է խմբագրություն, տեսել է, որ խմբագրությունը տակնուվրա է արված, դարակները բաց են, քարուքանդ է արված»,- տեղեկացնում է Armlur.am-ը։

Լրագրող Սոնա Գրիգորյանը փոխանցել է, որ ահազանգել են ոստիկանություն, դիմել են ՄԻՊ-ին։

Ոստիկանությունից հայտնել են, որ խմբագրությունից ահազանգ ստացել են, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը։ Այս մասին գրում է Panorama-ն։

«Այս պահին այլ մանրամասներ չգիտենք»,- ասել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։