Հայաստանի ամբողջ տարածքում ինտերնետի միացման հետ լուրջ խնդիրներ էին առաջացել: Ենթադրվում է, որ պատճառը մի շարք եվրոպական երկրների տարածքում Google-ի գլոբալ խափանումն է:

Մասնավորապես մոտ 1 ժամ չեն աշխատել Facebook-ն ու Google-ի ծառայությունները՝ Gmail-ը, Youtube-ը, Google Analytics-ը, Google Play-ը և այլ: Այժմ համացանցը գործում է, գրում է ԱՌԿԱ-ն:

Ըստ Google-ի ինտերակտիվ քարտեզի խնդիրներ են առաջացել Իռլանդիայում, Անգլիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Իտալիայի հյուսիսում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Ուկրաինայում, Բելառուսում, մասնակիորեն՝ նաև Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում , Հունգարիայում, Հունաստանում, և Թուրքիայում: