Հայկական ԶՈւ-ն համալրվել է «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներով
Հայկական զինված ուժերն արդեն համալրվել է ռուսաստանյան արտադրության «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներով։ Այս մասին հայտնում է razm.info-ն։
Հակատանկային համալիրի «Կորնետ-Է» տարբերակն առաջին անգամ ցուցադրվել էր հունվարի 28-ին՝ ՀՀ Բանակի կազմավորման օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Մինչ այդ որևէ տեղեկություն համալիրների ձեռքբերման մասին չէր եղել: Համալիրներով համալրված զորամասերից մեկի դիվիզիոնի հրամանատարը հայտնել է, որ անձնակազմը ձեռք է բերել համապատասխան գիտելիքներ, թե՛ մարտավարատեխնիկական բնութագրի, թե՛ համալիրը կիրառելու վերաբերյալ։
«Կորնետ Է»-ն ռուսաստանյան նորագույն արտադրության հակատանկային հրթիռային համալիրներից է: Համակարգի մարտավարատեխնիկական ցուցանիշները զգալիորեն գերազանցում են մինչ այս ՀՀ ԶՈւ սպառազինությունում առկա «Ֆագոտ» համալիրների ցուցանիշները:
«Կորնետ Է». ՄՏԲ
- Առավելագույն հեռահարությունը՝
- Ցերեկը՝ 5500 մ,
- Գիշերը՝ 3500 մ,
- Նվազագույն հեռահարությունը՝ 100 մ,
- Թիրախի առավելագույն ճակատային արագությունը՝ 70 կմ/ժ,
- Կառավարման համակարգը՝ կիսաավտոմատ, լազերային ճառագայթով,
- Հրթիռըի տրամաչափը՝ 152 մմ, զանգվածը՝ 26 կգ, մարտական մասը՝ 7կգ, տանդեմային-կումուլյատիվ: