Հայաստանի Զինված ուժերի համար նախատեսված ռուսական Սու-30ՍՄ կործանիչներն արդեն պատրաստ են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուսաստանաբնակ ռազմական մեկնաբան, «Նոր պաշտպանական պատվեր. Ռազմավարություններ» ռուսական ամսագրի «Ռազմավարություններ և տեխնոլոգիաներ» բաժնի գլխավոր խմբագիր Լեոնիդ Ներսիսյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Ահա նրանք, հայկական Սու-30ՍՄ- ն, արդեն անցնում են վերջին փորձարկումները՝ նախքան պատվիրատուին հանձնելը․ Ինչպես միշտ, հաճելի է, երբ առաջինն ես գրել հնարավոր գործարքի մասին, և այն ի վերջո կյանքի է կոչվում»։

Ներսիսյանը նաև լուսանկարներ է հրապարակել փորձարկումներից: