Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գնդապետ Արտակ Բուդաղյանը։

Այս մասին հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Արտակ Բուդաղյանին նշանակել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է հրամանագրում: