Կառավարությունը պետբյուջեից լրացուցիչ 4,32 մլն դրամ կհատկացնի «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 9 ընտանիքի ամենամսյա պատվովճարի համար: Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է ամսական այդ ընտանիքներին հատկացնել 40 հազարական դրամ: