Փետրվարի 19-ից 25-ը Սոֆիայում կանցկացվի բռնցքամարտի «Ստրանջայի» ավանդական միջազգային մրցաշարը:

Ըստ նախնական հայտերի մրցաշարին կմասնակցի 34 երկրի շուրջ 300 մարզիկ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Բուլղարիա է մեկնել յոթ բռնցքամարտիկ: Փոխանցում է ՀԱՕԿ-ը։

Սոֆիայում ռինգ կմտնեն․

Արթուր Հովհաննիսյանը (49 կգ),

Վահե Բադալյանը (52 կգ),

Ժիրայր Սարգսյանը (56 կգ),

Հրայր Շահվերդյանը (60 կգ),

Գուրգեն Մադոյանը (69 կգ),

Համբարձում Հակոբյանը (75 կգ),

Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ)։