Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 200 հոդվածի 3-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու մեջ: