Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր Տարվա Գոճի» դեբյուտային ֆիլմը ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի միջազգային Մրցույթում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է ուրախալի նորություն․
«Ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր Տարվա Գոճի» դեբյուտային ֆիլմը ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր՝ «CLERMONT - FERRAND INTL SHORT FILM FESTIVAL 2020» ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի միջազգային Մրցույթում (թվով 9193 ֆիլմից ընտրվել է միայն 80, այդ թվում և մեր ֆիլմը)։
Այս կապակցությամբ՝
«ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՖԻԼՄ ՊՐՈԴԱԿՇՆ» ընկերությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ֆիլմի գլխավոր աջակից՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻՆ և իր գործընկեր՝ «ՇԱՐՄ ՀՈԼԴԻՆԳ» ընկերությանը, ինչպես նաև շնորհավորում ողջ անձնակազմին»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում