ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2019 թ.-ի դեկտեմբերի 23-ին կազմակերպում է

- «Նախնական մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները և պայմանները»

- «Վերամշակում՝ ներքին սպառման համար և Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումը» թեմաներով 1-օրյա անվճար սեմինար մաքսային ձևակերպումների մասնագետների և ինքնահայտարարագրողների համար: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ պաշտոնական կայք էջից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սեմինարը տեղի կունենա ք. Երևան, Իսակովի 10 հասցեի 7-րդ հարկի 701 ուսումնական լսարանում: