Դեկտեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Ադրբեջան-Արցախ սահմանային գոտում՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ, օջախի 10 կմ խորությամբ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ: