Անիին սահմանամերձ Նորշեն գյուղ մուտքն այսուհետ առանց անցագրի կլինի
2020 թվականից պատմական Անի քաղաքին սահմանամերձ Շիրակի մարզի Նորշեն (Խարկով) գյուղ մտնելու համար այլևս անցագրի անհրաժեշտություն չի լինի:
Այս մասին, Aravot.am-ի հաղորդմամբ, հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Պետրոսյանը սահմանամերձ դատարկված գյուղի միակ բնակչուհուն` 83-ամյա Վահանդուխտ Մելքոնյանին հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում