Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը թարգմանել և հրատարակել է Արշակ Ալպոյաճյանի՝ Մալաթիայի և շրջակա բնակավայրերի հայերի մասին պատմող գիրքը։ Թարգմանության հեղինակը Սիրվարդ Մալխասյանն է։ Այս մասին գրում է ermenihaber-ը:

Գիրքը ներառում է նշված տարածաշրջանի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը։

«Պատմութիւն Մալաթիոյ Հայոց․ տեղագրական, պատմական և ազգագրական» խորագրով գիրքը հայերեն լույս է տեսել 1961թ․ Բեյրութում, այն կազմված է եղել ավելի քան 1500 էջից»։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը տեղեկացրել է նաև, որ գրքում տեղ է գտել նաև իր ընտանիքի պատմությունը։

Փայլանը՝ թուրքերեն գրքի շապիկը հրապարակելով, թվիթերյան իր էջում գրառում է կատարել․

«Արշակ Ալպօյաճեանի “Պատմութիւն Մալաթիոյ հայոց” գիրքը Մալաթիացի հայերու միութեան աջակցութեամբ հրատարակուեցաւ “Արաս” հրատարակչութեան կողմէ։ Գիրքը, ուր կայ նաեւ ընտանիքիս պատմութիւնը, կարդացի խոր յուզումով։ Ձեր վարձքը կատար…»։