Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ցավոտ հարցի․

«Չորուտի Սբ․ Աստվածածին վանական համալիրը կամ Իշխանավանքը Արզականի մոտակայքի անտառներում, որը տեղացիները կոչում են Չորդավանք (Չորուտավանք), 13-րդ դարասկզբի հրաշագեղ կոթողներից է։ Այսօր բախտ վիճակվեց տեսնելու այն՝ ցավոք, ավերակ և լիովին անխնամ վիճակում։

Երեկ հենց այս վանքի վիմագրերի մասին ընթերցելիս տեղեկացա, որ հայոց մեջ միջնադարում տարածված է եղել Անձրև արական անունը՝ ինձ մինչ այս քաջածանոթ միայն քրդական Բարան (բռց․՝ Անձրև) տարբերակով»։