Պետական եկամուտների կոմիտեի և Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի նախաձեռնությամբ ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում գործող ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ՊԵԿ մասնագետները ներկայացրել են 2019 թվականի ընթացքում ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության ոլորտում կատարված, ինչպես նաև 2020թ-ի ընթացքում կատարվելիք աշխատանքները։