«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրություն․

«Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին «Էրեբունի» թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում հայ ականավոր հնագետ Աշխարհբեկ Քալանթարի հիշատակին նվիրված «ՈՒԵԴՈՒՐԻԷԹԻՈՒՆԻ ԵՐԿՐԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» խորագրով ժամանկավոր ցուցադրության բացմանը:

Սա իր բնույթով առաջին հնագիտական իրերի ցուցադրությունն է, որտեղ ներկայացված են լինելու Սևանի ավազանի տարբեր հայտնի հուշարձաններից հայտնաբերված եզակի գտածոներ: Ցուցադրությունը ուղեկցվելու է նաև համապատասխան բացատրագրեր և լուսանկարներ պարունակող վահանակներով, ինչպես նաև՝ Աշխարհբեկ Քալանթարի արխիվային նյութերով»:

Թանգարանը գտնվում է ք. Երևան, Էրեբունի 38 հասցեում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010432661 հեռախոսահամարով։