Հայաստանի զինուժը համալրվել է զենիթահրթիռային «Տոռ-Մ2ԿՄ» համալիրներով: «Տոռ» ԶՀՀ-ների այս մոդիֆիկացիան տեղադրված է անվավոր շասսի վրա, Հայաստանին մատակարարվել են «ԿամԱզ»-ի վրա տեղադրված տարբերակները:

ԶՀՀ-ների ստացման մասին հրապարակում է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2018թ-ի մայիսին ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագիրը անգամ անոնս էր արել, որ ՀՀ ԶՈՒ զարգացման «Յոթնամյա ծրագրի» շրջանակում ամիսներ անց Հայաստանի ՀՕՊ կազմում կհայտնվեն նաև «Տոռ» զենիթահրթիռային համալիրները։

Ինչպես գրում է «Ռազմ․ինֆո»-ն՝ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, գնման պայմանագիրը ստորագրվել է 2019թ. հունիսին։