Դեկտեմբերի 21-ին վառվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Նույն օրը Երևան Էքսպո Կենտրոնում բացվեց տոնական ցուցահանդես-վաճառք, որտեղ մարդիկ ինքնարժեքով՝գործարանային գներով կարողանում էին կատարել իրենց ամանորյա գնումները: Ցուցահանդես-վաճառքին ներկա էին նաև Արցախից ներակայցուցիչներ։ Նրանք՝ ներկայացրել էին Մարտունու շրջանի Շեխեր գյուղի գինու օղու գործարանի խմիչքները, մասնավորապես թթի, խաղողի, ելակի օղիներն ու գիներն, ինչպես նաև Մարտակերտի Հաթերք գյուղի Հաթերթ ֆուդ կազմակերպությունն, ի դեմս հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանի, ովքեր յուրովի էին ներկայացել իրենց արդար վաստակն ու ապրանքատեսակները՝ մարդկանց գեղեցիկ, յուրովի մոտեցումներով ներգրավվելով ու հրավիրելով իրենց տաղավարներ:

Այս մասին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։ Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի։

Ցուցահանդեսը տևելու է մինչև դեկտեմբերի 23-ը: