Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ ԱԻՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Մինչև դեկտեմբերի 26-ը ՀՀ-ում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի: Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, ինչի արդյունքում հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում առկա կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները»: