Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ Հաշվեքննիչ պալատի կողմից 2018-2019թթ. իրականացվել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից Հիմնադրամում վերահսկողություն է իրականացվել բացառապես «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով Հաշվեքննիչ պալատի լիազորություններից դուրս գտնվող և վերջինիս կողմից չստուգված հարցերի նկատմամբ:

Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ: Մասնավորապես, համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության կողմից չի պատրաստվել ֆիլմ և չեն կազմակերպվել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն հիմնադրամի կողմից ծառայությունն ընդունվել է և իրականացվել է վճարում: