ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելեցի Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ավարտին էին մոտենում բակի բարեկարգման աշխատանքները։ Հաջորդ փուլով կսկսվեն շենքային պայմանների լավացումները և նոր սարքավորումների ձեռքբերումը, չնայած արդեն իսկ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը հագեցվել է որոշակի նոր սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ավելի մեծ թվով պացիենտների սպասարկել։

Նաև կառուցվել է Երևանի բժշկական հաստատություններում երկրորդ ուղղաթիռային թռիչքահարթակը, որպեսզի Աջափնյակի տարածաշրջանի բժշկական կենտրոնները նույնպես կարողանան արագ ընդունել նման պացիենտներին»։