Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվել է Արմեն Մելիքբեկյանը:

Նրա օգտին քվեարկել է 13 հոգի, մյուս թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի, 3 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ քվեարկությանը մասնակցել է 23 պատվիրակ, մեկ պատվիրակ ներկա չի եղել և մեկ պատվիրակ չի քվեարկել՝ անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու պատճառով: