Հայազգի նկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին ֆիլմ է նկարահանվում
Ղրիմում ընթանում են հայազգի մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործական գործունեությանը նվիրված ֆիլմի նկարահանումները: Թեոդոսիայի պատկերասրահը Ռոստովի «Դոնէքսպոցենտրի» հետ ստեղծում է ֆիլմ «վերծածնված նկար» ֆորմատով, որը նախատեսված է ցուցադրել Ավստրալիայում հաջորդ տարի: Այս մասին գրում է sm-news.ru-ն։
«Այվազովսկի. Հանճար և ծով» աշխատանքային խորագրով 40 րոպեանոց ֆիլմը երկլեզու է լինելու՝ ռուսերեն և անգլերեն:
Ֆիլմի ցուցադրման համար ընտրվել է Ավստրալիան, որտեղ ապրում է նկարչի 28 ժառանգ: Ֆիլմը նախ ցուցադրվելու է Մելբուրնում և Սիդնեյում, այնուհետև Ռոստովում և, իհարկե, Թեոդոսիայում, բայց Այվազովսկու անվան պատկերասրահի հիմնովին վերանորոգումից հետո:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում