Ստամբուլում անցկացվել է աթլետիկայի Բալկանյան երկրների մեծահասակների ձմեռային 23-րդ առաջնությունը, որին մասնակցել է Հայաստանի հավաքականի 11 մարզիկ:

Եռացատկորդ Լևոն Աղասյանը 16 մ 35 սմ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ՝ գերազանցելով Բուլղարիայի ներկայացուցիչներին: 23-ամյա կապանցին ընթացիկ մրցաշրջանում հասցրել է հաղթել նաև Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում:

Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքում դարձել է բրոնզե մեդալակիր: Նա 2017թ․-ին Մալթայում կայացած աթլետիկայի Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունում երկրորդ արդյունքն էր ցույց տվել նույն 1500 մետր վազքում: